Լրահոս
Օրվա լրահոսը

Ենիչերներից մինչեւ Տապասիա ու շիլաշփոթ. Ինչպես է հանրությունն արձագանքել Գանդիի արձանն այրելուն

Ապրիլ 29,2021 14:56

Դեռեւս 2020 թ ապրիլի 28-ին, երբ Երեւանի քաղաքապետարանում ներկայացվեց Մահաթմա Գանդիի արձանը՝ Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու հարցը, բուռն կրքեր բորբոքվեցին։Հասարակական քաղաքական տարբեր գործիչներ էլ ավելի թեժացրին հարցը, պատմաբանները վիճարկեցին Գանդիի՝ հայ ժողովրդի բարեկամ լինելը:

Մասնավորապես Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գևորգյանը տարակուսանք հայտնեց՝ իսկ ի՞նչ է արել Գանդին հայ ժողովրդի համար. «Անգլիայում կրթություն ստանալով, պայքարելով գաղութարարության դեմ՝ ես չեմ հիշում, որ Գանդին երբեւէ դատապարտած լինի Հայոց ցեղասպանությունը»:

Գանդիի արձանի շուրջ կրքերը առժամանակ դադարեցին պատերազմի եւ Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների պատճառով՝ մինչեւ ապրիլի 24-ից օրեր առաջ Երեւան քաղաքում արձանի ծածուկ տեղադրվելը: Հատկապես այդ ծածուկությունը քննադատության արժանացավ հանրության որոշ շրջանակների կողմից, ոմանք էլ սկսեցին քննադատել քննադատողներին:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն ի սկզբանե բողոքի գործողություններ էր սկսել ընդդեմ արձանի տեղադրման՝ նշելով, որ Գանդին ժխտել է Հայոց ցեղասպանությունը եւ եղել է Թուրքիայի բարեկամը: Նա նաեւ հանդիպում էր խնդրել Հայաստանում Հնդկաստանի դեսպանից, ինչը գրավոր մերժվել էր: «Ձեր ատելության քարոզչության շնորհիվ այսօր Մահաթմա Գանդիի արձանը պղծվել է: Դեսպանատունը իրավական հետապնդում կձեռնարկի հանցագործների դեմ: Դեսպանը չի ցանկանում հանդիպել ձեզ»,-ասված էր նամակում:

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության մամլո ծառայությունը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երեւում է, որ Մահաթմա Գանդիի արձանն այրված է։

Կատարվածը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իշխանությունները չհաշվարկված քայլերով փչացրել են հայ-հնդկական հարաբերությունները՝ Գանդիի արձանի հապճեպ տեղադրմամբ ու սկիզբ դրել երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամության տակ ականապատման խիստ վտանգավոր գործընթացի:

«Եթե ուզում էիք հնդիկ ժողովրդին մեծարել, ինչո՞ւ չգտաք առավել ընդունելի լուծում»,-գրել է Արմեն Աշոտյանը ու փաստել, որ շուրջ 2000 հազար հնդիկ ուսանողները մեր բուհական համակարգի լրջագույն ձեռքբերումն են, հետեւաբար ինչպե՞ս են իշխանությունները պատրաստվում հարթել եփած շիլաշփոթը։

«Ասում են՝ Գանձին վառվելու վախտ գոռացել ա Տապասիաաա»,- ֆեյսբուքի իր էջում հեգնել է իշխող ուժի նախկին ներկայացուցիչ, նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանը:

Իսկ Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում դատապարտելով կատարվածը՝ գրել է. «Այն պահին, երբ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում (Իրանում Հնդկաստանի դեսպանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով, նախօրեին Հնդկաստանի դեսպանությունը հայոց ցեղասպանության առթիվ իր հայտարարության մեջ առաջին անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը), ինչ-որ մնացորդ ենիչերներ այսօր վաղ առավոտյան այրել են Գանդիի արձանը Երեւանում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԸՆԹԵՐՑՈՂ says:

    Գանդին ոչ միայն ընդհանրապես չի խոսել ի պաշտպանություն հայերի և ընդդեմ ցեղասպանության, այլև դրվատանքի խոսքեր է հասցեագրել հույն և հայ ժողովուրդների դահիճ աթաթուրքի հասցեին։ Հանրային գրադարանում փնտրեք նրա հոդվածների ժողովածուն, որ ռուսերեն լույս է տեսել անցյալ դարի երեսնական թվականներին և այնտեղ կարդացեք Գանդիի քստմնելի ներբողականն աթաթուրքի հասցեին։ Իսկ եթե քաղաքապետարանը որոշել է ամեն գնով այդ արձանը դնել, ապա պատվանդաննին լավ կլիներ որ փորագրվեին ճիվաղ աթաթուրքին հասցեագրված բառերը։ Ինչ վերաբերում է արման բարբաջանյանին, ապա նա այն անձնավորություններից է, որի խոսքերը ոչ մի արժեք չեն կարող ունենալ։

  2. Seyran says:

    Չ է է է.,ժողովուրդ,մեր ազգովի Մարս տեղափոխվելու ճիշտ ժամանակն է….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930