Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեսի գրքի վանաձորցի ռեկորդակիրը հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հերոսների հիշատակին

Մայիս 08,2021 19:26

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր, վանաձորցի Զորիկ Պողոսյանը որոշել էր դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր: Այսօր վերջինս 205 կիլոգրամանոց ծանրաձողը կքանիստ վիճակում  պահելով 15 վայրկյան, սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ գրանցվելով գինեսի գրքում:

Րոպեներ անց հանձնաժողովի որոշմամբ Զորիկը կրկնեց վարժությունը՝ այս անգամ ծանրաձողի քաշը դարձնելով 210 կգ: Մարզիկը գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը. «Այս պահին աշխարհի մասշտաբով իմ ռեկորդն անգերազանցելի է: Սրանից հետո փորձելու եմ նույն վարժությունը կատարել 215 կամ 220 կգ-ով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գինեսի գրքի ռեկորդակիրը:

ԼՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարը նոր ռեկորդը նվիրեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, իր ընկեր Սեւակ Սերոբյանի եւ իր սան Մհեր Քոչինյանի գլխավորությամբ. «Հայը միշտ անկոտրում է, մենք եղել ենք ու պիտի լինենք: Միասին մի ընտանիքի նման, այսպես ասած՝ մեկ բանակ, մեկ բռունցք:

Մի պայծառ օր էլ մենք ենք ունենալու շատ հաղթանակներ, ներկա պահին մեզ հաղթանակներ շատ են պետք»,- ասում է Զորիկն ու շեշտում, որ ռեկորդ սահմանելու վայրը պատահական չի ընտրվել՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտ, եւ հենց այստեղ էլ խոստանում է նոր ռեկորդներ սահմանել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31