Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ փորձեք հալածյալի կերպար ստանալ». Մակունցը՝ «Լուսավոր Հայաստանին»

Մայիս 10,2021 21:52

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԱԺ հատուկ նիստում խոսեց այն մասին, որ երեխային սեռական բռնության ենթարկողը ազատության մեջ շատ հանգիստ շրջում է. «Այսօր համակարգն ու օրենքները այնպիսին են,  որ երեխա պղծողները անարդար արդարադատության շնորհիվ շրջում են, երեխայի՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները խախտվում են, ծնողները հայտնվում անելանելի վիճակում»:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն էլ խոսել էր ատելության խոսքի մասին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքեց նրանց: Մակունցը հորդորեց մոնիտորինգ անել ու պարզել, թե «ով է թունավորում մթնոլորտը»: Անդրադառնալով Կոստանյանին՝ Մակունցն ասաց. «Խոսեց մանկապղծության մասին: Ուզում եմ հիշեցնել, որ մանկապղծության դեմ կոնվենցիային ձեր խմբակցությունը չի քվեարկել

Խոսում եք «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ քաղաքական ճնշումներից այն պարագայում, երբ դա չկա: Մի փորձեք ստեղծել այնպիսի տպավորություն, այսպես հալածյալի կերպար ստանալ, որովհետեւ արժեքային մակարդակում դա  դեմ է մեր սկզբունքներին ու չունենք ո՛չ դա անելու ցանկություն, ո՛չ էլ նպատակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31