Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՀԿ-ն բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան». Դավիթ Խաժակյան

Մայիս 26,2021 19:22

Էդմոն Մարուքյան, Արտյոմ Գեղամյան, Անի Սամսոնյան, Գևորգ Գորգիսյան, Դավիթ Խաժակյան, Կարինե Ղուկասյան, Սարիկ Մինասյան, Լևոն Մարտիրոսյան, Սրբուհի Գրիգորյան, Ստեփան Ստեփանյան. սա «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախընտրական ցուցակի տասնյակն է: Այն ԿԸՀ-ում ներկայացրեց Երևանի ավագանու անդամ, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը:  Դավիթ Խաժակյանը վստահեցրեց՝ կա այլընտրանք, և դա ԼՀԿ-ն է:

Այնուհետև ասաց. «Պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսների: Մենք ապացուցել ենք նախկինում, որ կարողանում ենք մեկին տասը ձայն գեներացնել»:

Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ են կոալիցիաների ձևավորումն այլ ուժերի հետ, նա պատասխանեց. «ԼՀԿ-ն առաջիններից էր, որը նախընտրական գործընթացին ընդառաջ հայտարարեց՝ ԼՀԿ-ն բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան»:

Հարցին՝ ձեր ցուցակում գործարարներ կա՞ն, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Կան գործարարներ, որոնք իրենց աշխատանքով օրենքի դաշտում դարձել են գործարարներ, հաջողված մարդիկ: Մեր ցուցակում չկան օլիգարխներ, որոնք պետական ռեսուրսների հաշին հարստացել են և օրենքի առումով խնդրահարույց են: ԼՀԿ ցուցակում չկան մարդիկ, որոնք օրենքի հետ երբևէ խնդիր են ունեցել»:

Եվս մեկ անգամ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած ուժի հետ հնարավոր համագործակցությանը՝ Դավիթ Խաժակյանը հայտարարեց. «Չենք պատկերացնում համագործակցությունն այն մարդու հետ, որը ձախողել է պետական կառավարումը և ով չի կարող այլևս լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են ՀՀ առաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31