Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբի՛կ, դու ոչ մի բան ես, դու տղա չես, տղամարդ չես… ասա՛ ժամը եւ տեղը, վերցրու ուզածդ զենքը, նշանակիր եւ ես գալու եմ». Փաշինյանը ընդունում է դուելի հրավերը

Հունիս 08,2021 21:12

Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդունում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտահրավերը. «Ռոբերտ Քոչարյանը ուզում է իբր ուժեղ տղու կերպար ստեղծել, ես քեզ ասում եմ՝ Ռոբի՛կ, դու ոչ մի բան ես: Ոչնչություն ես: Դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի: Ուզում ես՝ զենքով արի, ես քեզ խոսքով կոչնչացնեմ, մեյդդ կփռեմ գետիններին: Քեզ չեն օգնի մինչեւ այսօր իշխանության միջանցքներում գոյություն ունեցող ստահակները: Բոլորիդ հունիսի 21-ին վռնդելու ենք Հայաստանի քաղաքական դաշտից: Դու ոչ մի բան ես, քեզ ժողովուրդը ոչնչացնելու է այս ընտրություններում ու հստակ հայտարարելու է՝ ապագա կա: Ես ընդունում եմ դուելի քո հրավերը: Դու՝ քո ուզած ցանկացած զենքով, ես՝ բաց ձեռքերով, իմ խոսքով, իմ սրտով, իմ մտքով եւ ժողովրդի աջակցությամբ ես քեզ կոչնչացնեմ: Ասա ժամը եւ տեղը, վերցրու ուզածդ զենքը, նշանակիր եւ ես գալու եմ ժողովրդի հետ, մենք քեզ սատկացնելու ենք: Կամ եթե շատ վախեցար, ասա, որ վախեցար եւ ես կգամ մենակ՝ նույն պայմաններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ինչ աղուոր ցած է հայաստանի մակարդակը։ օրէ օր աւելի կը քանինք, ինչ աղուոր՝ վերջն ալ պիտի մոռնանք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930