Առողջ ապրելակերպն ու թիմային ոգին միասնականության լավագույն դրսևորումն են, իսկ թիմային սպորտը կորպորատիվ քաղաքացիության լավագույն օրինակներից մեկը: «Գալաքսի» ընկերությունների խումբը, առաջնորդվելով հասարակության առողջ ապրելակերպի խրախուսման սկզբունքով, կազմակերպել էր ֆուտզալի մրցաշար` «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021, որին մասնակցեցին խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմերը: Մոտ մեկ ամիս շարունակվող խաղերը ընթանում էին «Megafood», «TI’ME», «Yerevan Mall», «Kinopark», «Santafe», «Ucom-1», «Ucom-2» թիմերի շուրջ 80 մարզիկների միջև, և 2021թ.-ի հաղթող ճանաչվեց Ucom-1 թիմը:


«Այս դժվարին փուլում անցկացվող ֆուտբոլային թեժ մրցախաղերում մենք լցվեցինք մեծ էներգիայով և մոտիվացիայով, իսկ ֆուտզալի մրցաշարը փոքր տոն դարձավ մեզ համար», – ասել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն, TI’ME թիմի ավագ Արսեն Մնացականյանը:
Կարդացեք նաև
«Գալաքսի» Չեմպիոնների լիգան հրաշալի հնարավորություն էր առողջ ապրելակերպի և կորպորատիվ մշակույթի արժեքների բարձրացման համար», – նշել է Chronograph ընկերության գլխավոր տնօրեն, «Galaxy» թիմի ավագ Գաբրիել Ավետիսյանը։
Լարված ու հետաքրքիր խաղերին իրենց եռանդուն աջակցությունը ցուցաբերեցին թիմերի երկրպագուներից կազմված ֆան-ակումբները, որոնք լեփ լեցուն տրիբունայից ակտիվորեն աջակցում էին թիմերին:
««Գալաքսի» Չեմպիոնների լիգան հիանալի առիթ էր «Գալաքսիի» աշխատակիցների համայնքի սպորտային ակտիվությունը խրախուսելու, աշխատակիցների միջև ներքին հաղորդակցության ապահովման և համայնքի զարգացման համար։ Ֆուտզալի մրցաշարով մենք նպաստում ենք առողջ մրցակցության սկզբունքների արմատավորմանը մեր համայնքում», – հավելել է «Գալաքսի» չեմպիոնների լիգայի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Խաչիկյանը։
Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որպես Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, իր համայնքի զարգացման համար տարբեր սոցիալական և կորպորատիվ քաղաքացիության նախագծեր է իրականացնում, այդ թվում նաև աշխատակիցների մասնակցությամբ սոցիալական ծրագրեր տարեցների և երեխաների համար, կրթական ծրագրեր խմբի ղեկավար կազմի մասնակցությամբ, արվեստի և դասական երաժշտության խրախուսում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանին խմբի բոլոր աշխատակիցների հրավիրատոմսերի տրամադրմամբ: Խմբում համայնքի զարգացման ծրագրերը ներառում են նաև աշխատակիցների փոխանակման, աշխատանքային պրակտիկաների և անձնային զարգացման ուղղությունները:
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։



















































