2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։


ՀՀ ՊՆ




















































