Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական ծրագիրը շուրջ 400 սփյուռքահայերի կհյուրընկալի հայրենիքում

Հունիս 22,2021 19:40

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 ուսումնաճանաչողական ծրագիրը

 

Երիտասարդական ծրագիրը շուրջ 400 սփյուռքահայերի կհյուրընկալի հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (հունիսի 22, 2021) – Հունիսի 21-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրը, որը նպատակ ունի պահպանել և զարգացնել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների ազգային ինքնությունը:

Ծրագիրը ևս 3 փուլով կշարունակվի մինչ օգոստոսի կես՝ 400 սփյուռքահայ երեխաների հնարավորություն ընձեռելով տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, անցնել հայերենի և պատմաճանաչողության դասընթացներ, սովորել հայկական երգ ու պար, մասնակցել տարաբնույթ հանդիպումների և ծանոթանալ հայրենիքի կրթական հնարավորություններին:

Ծրագրի առաջին փուլին մասնակցում են սփյուռքահայ պատանիներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և Ուկրաինայից: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց նրանց՝ նշելով, որ մեկ տարի ընդմիջումից հետո հայրենիքը կարոտել էր սփյուռքի երեխաներին, նրանց ջերմությունն ու ժպիտները:

Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

«Քայլ դեպի տան» մասին ավելին կարող եք իմանալ հղմամբ:

 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930