Ազգային ժողովի հուլիսի 15-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է եղել անկախ պատգամավորների հեղինակած՝ Արցախի հակամարտության վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող փաստաթուղթն ընդունելու հարցը, սակայն նիստը չկայացավ, քանի որ պատգամավորները քարոզարշավով էին զբաղված։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակներից Թագուհի Թովմասյանը։
Նա հայտնեց․ «Իսկ այսօր ավարտված եւ «Իմ քայլի» նախաձեռնած արտահերթ նստաշրջանում էլ փորձեցինք այս հարցը ներառել օրակարգում, բայց մերժում ստացանք։ Ահա այս փաստաթուղթն ընդունելու համար «Իմ քայլը» ժամանակ չգտավ, մինչդեռ դրան համաձայնություն են տվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ԱԳՆ-ն, ՊՆ, Արցախի ԱԳՆ-ն»։
Կարդացեք նաև

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ





















































