Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին պատկանող պահեստներից մեկը գույքագրելիս, պարզել են, որ 73 500 հատ մոմ է պակասել։
Այս մասին հաղորդում է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի տնտեսական բաժնի պատասխանատուն։
Ոստիկանության «Կումայրի»-ի բաժնում պարզում են վնասի չափերը և միջոցառումներ իրականացնում Շիրակի թեմի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու տվյալ պահեստապետին հայտնաբերելու ուղղությամբ։


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   