Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում եկեղեցու պահեստից 73 500 հատ մոմ է անհետացել

Հուլիս 12,2021 22:50

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին պատկանող պահեստներից մեկը գույքագրելիս, պարզել են, որ 73 500 հատ մոմ է պակասել։

Այս մասին  հաղորդում է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի տնտեսական բաժնի պատասխանատուն։

Ոստիկանության «Կումայրի»-ի բաժնում պարզում են վնասի չափերը և միջոցառումներ իրականացնում Շիրակի թեմի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու տվյալ պահեստապետին հայտնաբերելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031