Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին:
Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում:
Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:



Կարդացեք նաև
Այդ հարցում նրանց կաջակցեն գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:
Ընտանիքն ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում: Մինչև տարեվերջ Արենիում հիմքից տուն կկառուցվի:
«Արցախ տեղափոխվեցինք, երբ որդիս, որպես սպա, նշանակվեց ծառայության: Կիրակի էր, երբ 44-օրյա պատերազմն սկսվեց: Ես աշխատում էի հացի փռում: Առաջին միտքը, որն այդ պահին ունեի՝ ու՞ր է որդիս: Հետո, տեսա նրան…վազում էր… Առանց հուզմունքի չեմ կարողանում հիշել այդ պահը: Այնտեղ ամեն ինչ ունեինք. տուն էինք ստեղծել: Հետո, մի վայրկյանում ամեն ինչ կորցրեցինք, բայց դա էլ աչքիս չէր երևում. որդիս էր ռազմի դաշտում: Ամուսինս զինվորական է եղել: Ամեն ինչ հասկանում էր ու փորձում ինձ հավատացնել, որ մեր որդուն ոչինչ չի լինի: Երբ Հադրութից շատերն արդեն հեռացել էին, ինձ էլ հանեցին: Ամուսինս մնաց որդուս հետ: Իսկ երբ պատերազմից հետո վերադարձան, ամուսնուս մոտ սուր լեյկոզ հայտնաբերվեց… սթրեսից էր: Իր 50-ամյակի օրը կյանքին հրաժեշտ տված ամուսինս խնդրեց թիկունք լինել մեր զավակներին և տան հարցը լուծել: Տառապանքից չեն մեռնում՝ ամրանում են: Պիտի տղաներիս ու հարսիկիս կողքին լինեմ և կատարեմ խոստումս»,-ասել է ընտանիքի մայրը՝ Լիլիկ Միքայելյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: 2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
***
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
























































