Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորների հանդեպ ուշադիր փոխգնդապետը նրանց հարազատ տղաների պես էր վերաբերվում». հուշ-ցերեկույթ նվիրված պատերազմում  զոհված Արմեն Օհանյանի 50-ամյակին

Հուլիս 26,2021 17:42

Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, բարձրաստիճան զինվորականներ, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:

Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Արմեն Օհանյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են փոխգնդապետ Օհանյանի անցած մարտական ուղին:

Զինվորների հանդեպ ուշադիր փոխգնդապետ Օհանյանը նրանց հարազատ տղաների պես էր վերաբերվում․ միշտ զինվորի և սպայի կողքին էր։ Իր զինվորները, սպաներն ու գործընկերները փոխգնդապետ Օհանյանին հիշում են և կհիշեն որպես մեծ հայրենասեր և մարդկային վեհ արժեքներով օժտված, բացառիկ մարդ ու անփոխարինելի զինվորական։

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031