Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է զինծառայողի աճյուն
Հուլիս 30,2021 19:03
ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: