Օգոստոսի 5-ին ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյանը:
Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը,որը ներկայացրել է Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Ա. Մովսիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նիստում որոշվել է՝ պատգամավորների կողմից հնչեցված առաջարկները գրավոր ներկայացնել օրինագծի երկրորդ ընթերցմանը:
3 կողմ ձայնով օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվել է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը:
Հաջորդիվ քննարկվել է««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Ժ. Միրզոյանի ներկայացմամբ օրինագծով սահմանվում է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալ հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ինչպես նաև նախատեսվում է այդ հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններ վերապահելու հնարավորություն:
Օրենքի նախագիծը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ, որոնք տարածվում են անորոշ թվով անձանց վրա:
Նախագծի հեղինակը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:
Հաձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացրել է արտահերթ նիստի քննարկմանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին




















































