Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորները բարեհաջող տարհանվել են

Օգոստոս 08,2021 21:20 Share

Օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել թռիչքի ժամանակ։

Այդ պահին ճոպանուղու երկու խցիկներում կային 41 ուղևոր և 2 ուղեցկող։ Արդեն ժամը 18։45-ի դրության բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից։ Ներկա են գտնվել նաև ԱԻՆ-ի ու շտապօգնության աշխատակիցները։

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Doppelmayer/Garaventa խմբի կողմից։

Նշենք նաև, որ ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ ու ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

«ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031