Լրահոս
Օրվա լրահոսը

Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի առաջին հայկական սպորտային ալիքներով

Օգոստոս 09,2021 18:08

9 օգոստոսի 2021 թ., Երևան. «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է, որ TeamTV հեռուստատեսության ծառայությունում և հավելվածում հասանելի կլինեն առաջին հայկական սպորտային Vmedia և Vmedia+ հեռուստաալիքները։

Փորձնական եթերով և Vmedia ու Vmedia+ անվանումներով ալիքները կսկսեն գործել օգոստոսի 11-ից, իսկ կարճ ժամանակ անց կփոխակերպվեն VivaroSport, VivaroSportLife և VivaroInSport հեռուստաալիքներով։

Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետևել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերին, ինչպես նաև դիտել սպորտի համաշխարհային աստղերի և նրանց կյանքի մասին վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր ու հեռուստասերիալներ:

Beeline-ի բաժանորդների համար ալիքները հասանելի կլինեն ցանկացած գաջեթի վրա՝ լինի դա հեռուստացույց, պլանշետ կամ սմարթֆոն:

Նոր հեռուստաալիքների ցուցադրումը հնարավոր դարձավ Beeline-ի և VIVARO MEDIA-ի համագործակցության շնորհիվ: VIVARO MEDIA-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների և սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ, առաջարկելով ամենահետաքրքիր և սպասված սպորտային բովանդակություն, այդ թվում՝

ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա
ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա
ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա
Իտալիա. Սերիա Ա
Իսպանիա. Լա Լիգա
Գերմանիա. Բունդեսլիգա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031