Լրահոս
Օրվա լրահոսը

eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին

Սեպտեմբեր 24,2021 16:54

24 սեպտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է eSIM տեխնոլոգիայի գործարկման մասին։ Այս նորամուծությունը թույլ է տալիս բաժանորդներին փոխարինել իրենց ֆիզիկական SIM քարտը թվային քարտով, կամ օգտվել միաժամանակ երկու ու ավել SIM քարտերից, նույնիսկ եթե հեռախոսը չունի մի քանի ֆիզիկական քարտ տեղադրելու հնարավորություն։ eSIM-ը աշխատում է տասնյակ ժամանակակից հեռախոսների և «խելացի ժամացույցների» հետ:

eSIM-ը եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին և այս տեխնոլոգիան շատ հարմար է բաժանորդի համար: eSIM-ը չի կարող կոտրվել, կորել կամ սխալ տեղադրվել սարքի մեջ: Այս թվային քարտը, նույնիսկ մեկ քարտանի iPhone կամ ուրիշ ժամանակակից հեռախոսից թույլ է տալիս միաժամանակ օգտվել հարմար ձայնային ծառայությունների և ինտերնետ փաթեթներից: eSIM-ը նաև պաշտպանում է բաժանորդների տվյալները՝ հեռախոսը կորցնելու դեպքում ոչ մեկը չի կարողանա հասանելիություն ունենալ բաժանորդի SIM քարտին:

eSIM-ը տրամադրվում է Beeline-ի շարժական կապի բոլոր սակագնային փաթեթների հետ՝ գործող և նոր բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

eSIM տեխնոլոգիայով աշխատող սարքավորումների և ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beelne.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930