Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանը բարեգործական ներկայացումներ անցկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում

Օգոստոս 11,2021 22:33

Մոտ մեկ ամիս Տավուշի մարզի 8 սահմանամերձ գյուղերում և Բարդ քաղաքում դերասան և սցենարիստ Վարդան Պետրոսյանը բարեգործական ներկայացումներ անցկացրեց, որից ստացված ողջ հասույթը փոխանցվել է «Մշակութամետ» անհատական նախաձեռնությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտների համար գործիքներ և անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։

Նախաձեռնության համահիմնադիրներից Աննա Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախատեսված էր, որ Վարդան Պետրոսյանը իր «Հազար ու մի երգ» ներկայացումը պետք է խաղար Տավուշի մարզի 8 սահմանամերձ գյուղերում և Բարդ քաղաքում, սակայն պահանջն այնքան մեծացավ, որ Վարդան Պետրոսյանը ներկայացումը բերեց նաև Դիլիջան.

«Իրականում շատ գյուղերում ներկայացումը անվճար էր անցկացվում, քանի որ հասկանում էինք տեղացիների ֆինանսական դրությունը, սակայն երբեմն մարդիկ իրենց կամքով որոշ գումար էին փոխանցում նախաձեռնությանը աջակցելու համար։ Այս պահին մենք մտածում ենք, թե որ գյուղերում պետք է իրականացնենք «Մշակութամետը», պետք է հասկանանք տվյալ գյուղի կարիքները և ըստ դրա հասկանանք թե ինչ գործիքներ և պարագաներ են պետք երեխաներին, սակայն ես ուզում եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը իրականացնելու համար գլխավոր ներուժը դա կամավոր մարդիկ են»։

Դանիելյանը նաև ընդգծեց, որ Վարդան Պետրոսյանի այս քայլը նաև փոքրիկ պատգամ է, որ հետագայում այլ հայ մշակութային գործիչներ միանան նախաձեռնությանը և այն վերածել մեծ շարժման. «Մենք գիտենք, որ «Մշակութամետը» նախաձեռնություն է, սակայն, եթե այն վերածվի շարժման մեր սահմանամերձ համայնքները ևս կկարողանան ունենալ պայմաններ ունեցող և ապրող մշակութային կյանք»։

 

Սաթենիկ Հովսեփյան

Լուսանկարները տրամադրել է «Մշակութամետը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031