Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս արժանավոր պարգեւը ինձ համար պատվախնդրություն է»․ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյան

Օգոստոս 18,2021 23:03

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով  Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, այդ թվում Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Հայոց Արծիվներ» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանը պարգեւատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով.

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ, ջոկատը  Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատարությամբ մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը։ Մարտական ճիշտ ռազմավարություն իրականացնելով՝ ջոկատը կարողացավ անառիկ պահել  Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը:

«Նորանկախ Հայաստանի 30 տարիների ընթացքում անձամբ ինքս իմ ստեղծած ջոկատներով, ուղղակի մասնակցել եմ եւ՛ 1992-94 թվականների արցախյան, եւ՛ 2016 թվականի ապրիլյան եւ՛ 2020 թվականի սեպտեմբեր – հոկտեմբեր – նոյեմբերյան պատերազմներին` կյանքի գնով պաշտպանելով Հայոց պետության սահմանները եւ ապահովելով Հայ ազգի անվտանգությունը։

Արցախի Նախագահի կողմից ինձ շնորհած «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանը ինձ համար, վերջին 30 տարիների ընթացքում, իմ պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում իմ ներդրման գնահատականն է։

Այս արժանավոր պարգեւը ինձ համար պատվախնդրություն է»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Խաչիկ Ասրյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արիության» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով է պարգեւատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031