Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը տեղերով փոխվել են

Օգոստոս 31,2021 17:02

Ռեյկյավիկում (Իսլանդիա) շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության չորրորդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում էր մրցաշարային աղյուսակի 1-ին, Հովհաննես Գաբուզյանը՝ 7-րդ հորիզոնականում: Հինգերորդ տուրի ավարտին Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստերները տեղերով  փոխվել են: Այս առաջնությունում չորս անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրելով՝ Ռոբերտը նահանջել է 7-րդ հորիզոնական, իսկ Գաբուզյանը հերթական հաղթանակը տանելով՝ 4,5-ական միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականում է:

Մեր մյուս գրոսմայստերներից Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են 3,5- ական միավոր, իսկ Սամվել Տեր Սահակյանը՝ 3,0:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031