Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք շատ հարուստ եք, դա գիտակա՞ն գործունեության արդյունքում է, թե՞ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատանքի արդյունքում». Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին

Օգոստոս 31,2021 21:44

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ «Հայաստան» խմբակցությունն ունի առաջնորդ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, նրա հետ խորհրդակցե՞լ են իր թեկնածությունը ներկայացնելու հարցը: Ղազինյանը պատասխանեց, որ որոշումը կայացվել է Քոչարյանի մասնակցությամբ եւ իր կողմից:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ճշտեց. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն եք աշխատել, միաժամանակ զբաղվել եք գիտությամբ: Ձեր հայտարարագրում երեւում է, որ դուք շատ հարուստ եք, դա գիտակա՞ն գործունեության արդյունքում է, թե՞ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատանքի արդյունքում»: Ղազինյանը պատասխանեց. «Ես 2010-ից պետական ծառայության մեջ չեմ եղել՝ արդեն 10 տարի: Ու այն հայտարարագիրը, որը ներկայացրել եմ, բացարձակապես որեւէ առնչություն չունի 2010, 2009 կամ 2007-2008-ի հետ: Նախարարի խորհրդականի պաշտոնում հնարավոր չի: Ես 10 տարի չեմ զբաղվել պետական ծառայությամբ, որեւէ ելք կամ մուտք չեմ ունեցել պետբյուջեի միջոցներին: Ես իմ գործունեությամբ  եմ զբաղվել, նաեւ ունեցել եմ հնարավորություն օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ ՀՀ-ից դուրս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031