Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն ու Թուրքիան տարածաշրջանային հարցերում որոշ տարբերվող մոտեցումներ ունեն, սակայն ջանքեր են գործադրում ընդհանուր հայտարարի գալու համար. Չավուշօղլուն՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Օգոստոս 31,2021 23:03

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուն հարցազրույց է տվել սերբական պարբերականին, որտեղ անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների բնույթին:

Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե տարածաշրջանային մակարդակում հագեցած բովանդակություն ունեն: Նրա խոսքով՝ կարևոր են համարում դրական հունի մեջ պահել երկկողմ համագործակցությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային մակարդակում Թուրքիան երկխոսություն է վարում ՌԴ-ի հետ մի շարք հարցերի շուրջ, որոնք կարևորություն են ներկայացնում նաև եվրաատլանտյան անվտանգության համար:

Նրա դիտարկմամբ՝ թեև երկու պետությունները տարածաշրջանային հարցերում որոշ տարբերվող մոտեցումներ ունեն, սակայն ջանքեր են գործադրում երկխոսության միջոցով ընդհանուր հայտարարի գալու և խնդիրներին լուծում գտնելու համար:

«Անմիջապես մեր սահմաններից այն կողմ եղած խնդիրների լուծման համար համագործակցում ենք բոլոր դերակատարների հետ, ովքեր կարող են դրական ներդրում ունենալ»,- հայտնել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Ռուսաստանն այդ տարածաշրջաններում ազդեցիկ դիրք ունի:

Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի դրական հարաբերությունները կարևոր ներդրում ունեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ այս հանգամանքը պետք է ավելի լավ ընկալվի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031