Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Չավուշօղուն գորշ գայլերի խորհրդանիշն է ցույց տալիս ու հոխորտում, դրա պատասխանը հլու-հնազանդվելը չէ»․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 03,2023 18:35

«Հայրենատիրության մեր մոդելը ներմուծված է Հայաստանի Հանրապետություն, դա հայ ժողովրդի կողմից ծնված մոդել չէ։ Իմ կարծիքով՝ նույնիսկ դրա ապացույցները կան»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայրենասիրության մեր մոդելը պետական չէ, հայրենասիրության այդ մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, մենք անկախության 30 տարիների ընթացքում թագավորների արձաններ չենք տեղադրել։ Իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց արքայի հետ նույնականանալու։ Սա է սաղ պրոբլեմը, մեր հայրենասիրությունը նրա մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ, որովհետեւ մենք չենք կարող մեզ պաշտպանել, որովհետեւ մեզ պետք է կոտորեն անընդհատ։ Այդ մոդելը դրա վրա է հիմնված։ Եվ այստեղից է մեր մնացած մտածողությունը՝ սահմանը բաց լինի, թե՞ փակ լինի։ Ո՞նց բաց լինի, կզավթեն մեր ամբողջ տնտեսությունը։ Բայց մեր տնտեսությունը զավթված է այսօր, թե՞ զավթված չէ։ Այս տարածաշրջանում մենք կամ պետք է լինենք պետություն, կամ պետք է չլինենք պետություն։ Իսկ պետություն նշանակում է ունենալ բնականոն հարաբերություն միջավայրի հետ։ Մինչեւ այս հարցը չլուծենք, մենք զոհի կարգավիճակից դուրս չենք գալու։ Մի անգամ թշնամին է մեզ զոհելու, մի անգամ՝ բարեկամը, եւ այդպես անընդհատ զոհի կարգավիճակում ենք մնալու»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը արձագանքեց․ «Երբ Նեմեսիսի արձանից խոսեցինք, եւ երբ Չավուշօղուն, ով գորշ գայլերի խորհրդանիշն է ցույց տալիս ու հոխորտում է երիտթուրքերի կամ ցեղասպանության թուրքական շարունակությունն է ներկայացնում, դրա պատասխանը հլու-հնազանդվելը չէ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031