Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն-3» (ՀԸԳԱ-3) ծրագրի հետ գործընկերությամբ՝ իրականացրեց «սերտած դասեր» խորագիրը կրող միջոցառումների շարք՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական կողմին վերաբերող մի շարք հարցեր։
ՀԸԳԱ-3 ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ﬕության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի կառավարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողﬕց: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը։

Նշված միջոցառումների և քննարկումների արդյունքները ներկայացվեցին այսօր «սերտած դասեր» ամփոփիչ միջոցառմանը, որը շարունակվեց պանելային քննարկմամբ և հարց ու պատասխանի ձևաչափով։
Կարդացեք նաև
Միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին «սերտած դասեր» միջոցառումների կարևորությունը, քանի որ «ուժեղ և թույլ կողմերի քննարկումն ու բացահայտումը հետագա պլանավորման և ինստիտուցիոնալ բարելավման հիմանական տարրերն են»։
ՀԸԳԱ-3 ծրագիրն աջակցել է իշխանություններին Հայաստանում արժանահավատ և թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացման գործում և շարունակում է տեխնիկական աջակցություն ցուցաբերել հետընտրական շրջանում՝ ուղղված ընտրական մարմինների կարողությունների ամրապնդմանը։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP)



















































