ՀՀ անկախության 30-ամյակը մարզկենտրոնում սկսվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում՝ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ հնչեցված հայրապետական մաղթանքով:
Այնուհետեւ մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը եւ այլ պաշտոնատար անձինք ծաղիկների խոնարհեցին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին:
Ներկաները նաեւ այցելեցին Վանաձորի պանթեոն, որտեղ եւս ծաղիկներ խոնարհեցին հերոս տղաների շիրիմներին:
Կարդացեք նաև
Իսկ տոնական միջոցառումը տեղի ունեցավ Հայքի հրապարակում: Այստեղ 3-րդ բանակային կորպուսի տղաները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Իսկ միջոցառման ավարտին ներկաները ճաշակեցին զինվորների համար պատրաստվող ճաշատեսակներից։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ


















































 
                        


 
          
          
         


 
                                    
 
                                    
                                    
                                   