Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վանաձորում անկախության տոնի մեկնարկը տրվեց հայրապետական աղոթքով. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2021 22:07

ՀՀ անկախության 30-ամյակը մարզկենտրոնում սկսվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում՝ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ հնչեցված հայրապետական մաղթանքով:

Այնուհետեւ մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը եւ  այլ պաշտոնատար անձինք ծաղիկների խոնարհեցին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին:

Ներկաները նաեւ այցելեցին Վանաձորի պանթեոն, որտեղ եւս ծաղիկներ խոնարհեցին հերոս տղաների շիրիմներին:

Իսկ տոնական միջոցառումը տեղի ունեցավ Հայքի հրապարակում: Այստեղ 3-րդ բանակային կորպուսի տղաները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Իսկ միջոցառման ավարտին ներկաները ճաշակեցին զինվորների համար պատրաստվող ճաշատեսակներից։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930