ՄԱԷ-ում շարունակվող շախմատի 4th Sharjah Masters ICC-2021 միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչ գրոսմայստերները առանձնապես աչքի չեն ընկնում հաջող մասնակցությամբ:
Յոթերորդ տուրից հետո Տիգրան Հարությունյանը 4,0 միավորով 60 մասնակիցների մեջ ընթանում է 23-րդ հորիզոնականում, Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը 3,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 30-րդ եւ 34-րդ տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        

         
         
         
                                
                                
                                