Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ուռուտում հանքաարդյունաբերության վերաբերյալ հանրային քննարկումը չկայացավ արդեն երրորդ անգամ

Սեպտեմբեր 24,2021 23:13

Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում այսօր նախատեսված էր անցկացնել «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի կողմից՝ 2021-2024 թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի կատարման եւ շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման երրորդ փուլը: Նրանք հրաժարվեցին լսել ընկերության ներկայացուցչին եւ ծանոթանալ նրանց կողմից ներկայացված նախագծին:

Սակայն հանրային լսումներ այդպես էլ տեղի չունեցան: Բնակիչները եւս մեկ անգամ դեմ արտահայտվեցին հանքաարդյունաբերությանը:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն այս մասին գրառում կատարեց, նշելով, որ այս անգամ գյուղում նկատելի փոփոխություններ են եղել. «Նկատելի էր, որ գյուղում բաներ էին փոխվել, շատացել էին հանքի կամ լսման կողմնակիցները, իսկ երբեմնի դեմքերից մարդիկ կային, ովքեր կամ  նեյտրալ էին կամ էլ կողմնակից լսումներին։ Սակայն դա հակառակ էֆեկտն էր տվել, իրականում այս անգամ ավելին քան երբեւէ ավելի շատ գյուղացիներ էին դուրս եկել պայքարի եւ մերժելուն»:

Այս անգամ հանքի շահագործմանը դեմ էին ոչ միայն տեղի բնակիչները, այլ նաեւ հարակից համայնքների բնակիչներ. «Ցանկացած ճնշում առաջացնում է հակաճնշում, դա օրինաչափ է, եւ որքան ուժեղանան հանքաարդյունահանողների մղումները կրկնակի անգամ ավելի են շատանալու թե՛ պայքարող մարդիկ, եւ թե՛ աջակիցները։ Մարդկանց կամքին բռնանալը եւս չափ ու սահման պետք է ունենա։ Մարդիկ մերժել են, մերժում են եւ պահանջում են իրենց չանհանգստացնել եւ չգցել ցայտնոտի մեջ»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ հանրային լսումները կյանքի կոչելու համար եղել են սադրանքներ, հնչել են նաեւ վիրավորանքներ. «Անձամբ ինձ եւս փորձեցին սադրել, կպնել անձնական սրբություններին, սակայն կարեւորը չտրվել սադրանքներին։ Վստահ եմ, հաջորդ անգամ համայնքին համոզել, պարտադրելու, համայնքի բնակիչներին կրկին անգամ այս դամոկլյան սրի ներքո կանգնեցնելու փորձերը գրավելու են ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ միջազգային հանրության շրջանակները»։

Սակայն ուռուտցիները մնացին իրենց անփոփոխ կարծիքին՝ գյուղում հանք չի շահագործվելու: Նրանք երկու անգամ արդեն մերժել են հանրային լսումները եւ կազմել համապատասխան արձանագրություն այն մասին, որ իրենք դեմ են հանքին եւ այդ թեմայով որեւէ տեսակի լսումների իրականացմանն իրենց գյուղում։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930