Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման , սակայն պատիժը կկրի ոչ թե բանտում, այլ էլեկտրոնային ապարանջանով

Սեպտեմբեր 30,2021 15:09

Փարիզի ուղղիչ դատարանը մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2012թ. նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ և նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը Սարկոզին կկրի ոչ թե բանտում, այլ էլեկտրոնային ապարանջանով:

Անօրինական ֆինանսավորման գործով, բացի Սարկոզիից, անցնում էին ևս 13 հոգի: Նրանք մեղադրվում էին նախընտրական քարոզարշավի ֆինանսական հաշիվները կեղծելու մեջ, որն արել են թաքցնելու համար ծախսերի առավելագույն սահմանաչափի գերազանցումը:

Ավելի վաղ՝ մարտին,Սարկոզին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման (որից երկուսը պայմանական)՝ հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսումների գործով:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930