Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանը կշարունակի՞ պաշտոնավարել մինչև նոր ընտրությունները

Հոկտեմբեր 10,2021 09:58

2016 թվականի հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Քվեարկությունն անցավ բավականին թեժ մթնոլորտում,  իսկ Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն։ Այսօր լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման 5 տարին:

Aravot.am-ը փորձեց Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվել, թե արդյո՞ք ինքը շարունակելու է պաշտոնավարել, մինչեւ կլինեն նոր ընտրություններ: Սակայն Ասլանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, թե ի՞նչ է նախատեսված. «Ես դեռ նորություններ չունեմ, մենք շարունակում ենք աշխատել, տեսնենք: Այստեղ իրավունքի եւ այլ կիրառության խնդիրներ կան, տեսնենք ի՞նչ կորոշվի, դրան համապատասխան մենք մեր գործողությունները կպլանավորեք: Հիմա ինչ-որ փոփոխություններ են մատնանշվում, օրենքի ինչ-որ փոփոխություններ»:

Օրենքի համաձայն՝ Երեւանի, Գյումրու եւ Վանաձոր քաղաքների դեպքում, գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարի այնքան ժամանակ, մինչեւ կգումարվի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Մեր այն հարցին, որ Aravot.am-ի հետ նախորդ հարցազրույցում նշել էիք, որ ստացել եք առաջարկություններ տարբեր կուսակցությունների կազմում ներկայանալու, համայնքի ղեկավարն ասաց, որ դեռեւս հստակ որոշում չունի.  «Դեռ չեմ որոշել, ֆորմատը կորոշեմ ու կասեմ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին Վանաձորում նախատեսվում էր անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Սակայն դրանք հետաձգվեցին, քանի որ եղավ որոշում, համաձայն որի Վանաձոր համայնքը եւս պետք է խոշորացվի: Այսպիսով, խոշորացման արդյունքում մարզկենտրոն Վանաձորին կմիանան՝ Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքները:

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031