Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Դա ուղերձ է, որ ՏԻՄ-ն ըստ արժանվույն չի գնահատվում կամ կարեւորվում». Քրիստ Մարուքյան

Հոկտեմբեր 16,2021 22:06

Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել է Վանաձորի ՏԻՄ մարմնի գործունեությունը։ Մարզկենտրոնի ավագանին մինչ հաջորդ ընտրությունը նիստեր չի գումարի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում ՏԻՄ-ի նկատմամբ անարգանք որակեց վարչապետի այս որոշումը. «Ընդհանուր առմամբ լավ չեմ վերաբերվում, քանի որ այդ որոշումը ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ անարգանք է եւ չի բխում ինքնակառավարում հասկացության ոգուց։ Ավագանու գործունեության դադարեցումը իրավաչափ չէ, քանի որ օրենքն այդ մասով հստակ է եւ նշում է, որ գործող ավագանու լիազորությունները դադարում են նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը»:

Իսկ ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն, ասաց. «Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասով օրենքի վերջին փոփոխությունը նման հնարավորություն տալիս է, եւ այդ կապակցությամբ որեւէ բան չեմ կարող ասել»:

Մեր այն հարցին, թե այս որոշումն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել քաղաքի համար, Մարուքյանն ասաց. «Քաղաքի համար դա ուղերձ է, որ տեղական ինքնակառավարման մարմինն ըստ արժանվույն չի գնահատվում կամ կարեւորվում, որն ուղղակիորեն կարող ա ազդել նախընտրական տրամադրությունների վրա՝ մարդկանց աչքերում այդ կառույցի դերի եւ նշանակության իմաստով»:

Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, ավագանու անդամը նշեց. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի սպասվող ընտրություններին, սակայն ցուցակը գլխավորող թեկնածուի առումով դեռեւս վերջնական որոշում չունենք»։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը` Քրիստ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031