Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում

Հոկտեմբեր 19,2021 10:18 Share

 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը:

Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվեց 150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին  ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր:

Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է: 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն:

Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Անպտղության հաղթահարման ծրագրի  իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել