Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

Նոյեմբեր 03,2026 10:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ազգային պատկերասրահի նկարներն այսուհետև կվերականգնվեն բոլորովին այլ պայմաններում: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ, վերականգնման բաժինը կապիտալ նորոգվել է, համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով:

Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել ընդհանուր 54 անուն 316 միավոր սարքեր, գործիքներ ու հարակից պարագաներ: Ինչպես նաև 3 մասնագետ Լիտվայում և ՌԴ-ում վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել:

Հայաստանի մշակութային ժառանգության վերականգնմանն ու փրկությանն ուղղված ծրագրի իրականացման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 122 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել