ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր:
Առողջապահության նախարարը շրջայց կատարեց հիվանդանոցում, ծանոթացավ կլինիկաների գործունեությանը, տեսակցեց հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվեց փոքրիկի առողջական վիճակով:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:

Կարդացեք նաև
Նշենք, որ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի։
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին


















































