ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Գավառ քաղաքում այսօր պրն․ վարչապետին և ինձ մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի:
Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է «Հիմնական դեղերի ցանկում» ընդգրկված դեղերը:
Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ․:
Կարդացեք նաև
Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում:



















































Նախար հո չի, իսկը որ առողջապահության թագավոր, աջ ու ձախ հանձնարարում ու հանձնարարում է, բժշկությունը մեր երկրում “ծաղկեցնում”: Բա “վարչաբենդում” և “ուրախ ավտոբուսում” ոնց է պարում, ոնց է պարում, այ էդ մի բանն իր մոտ կարծես լավ է ստացվում, մշակութային։ նիկոլն էսա գլխի կընկնի և նախարարուհի ժաննայի ու նախարարուհի Անահիտի պաշտոնները ռակիրովկա կանի։