Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կների՞ արդյոք վարչապետը Մեղրիում հուշագիր ստորագրած կուսակցության առաջնորդներին

Նոյեմբեր 03,2021 19:40

Նոյեմբերի 3-ին Մեղրի քաղաքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, ինչի մասին արդեն Aravot.am-ը գրել էր։  Ըստ այդմ, 5 տարվանից՝ երկուսուկես տարի Մեղրին կառավարելու է «Ազատական» կուսակցության թեկնածուն Խաչատուր Անդրեասյանը։

Հոկտեմբերի 17-ին կայացած Մեղրու ավագանու ընտրություններում,  «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստացավ  42,8 տոկոս քվե՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ՝32,8 տոկոս՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 14.4 տոկոս՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոս՝  2 մանդատ:

«Հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջեւ։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր եւ «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկրորդ փուլը 2 տարի 6 ամիս ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանը։

Մեր աղբյուրները  չեն բացառում, որ ավագանու առաջին նիստը ընթանա լրիվ այլ սցենարով։  Ի դեպ, տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի ների ո՛չ Սամվել Բաբայանին, ո՛չ Արամ Սարգսյանին եւ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարող են տհաճ անակնկալներ լինել։ «Սամվել Բաբայանը, իբր արդարացել է վարչապետի մոտ, որ տարբեր կուսակցություններ փոխած  Տուլին՝ Խաչատուր Անդրեասյանն այլեւս իրեն չի լսում»,-հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր աղբյուրը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930