Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի վերահսկողության ներքո արցախահայությանը սպառնում է բնաջնջում»․ ԱԳ փոխնախարար

Նոյեմբեր 04,2021 11:46

«Ճանաչում (եւ ոչ անջատում) հանուն փրկության բանաձեւը քննարկվո՞ւմ է»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նկատի ունենալով Արցախի ճանաչման հնարավորությունը ՀՀ-ի կողմից։

Փոխնախարարը պատասխանեց․ «Այն, ինչ տեղի ունեցավ արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, քանի որ վարվում է փաստացի բնաջնջման քաղաքականություն։ Վառ ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է։ Ձեր ասած սկզբունքը հստակ հիմնավորում է ստանում այս փաստով։ Կարծում եմ՝ մոտեցումը, թեզը, որ արցախահայությանն Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է բնաջնջում, առաջ է մղվում նաեւ բանակցությունների ընթացքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930