Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ազգային շահը խաղաղությունն է, բայց այն ենթադրում է նաեւ խաղաղ մոտեցումներ՝ այլ գործընկերների կողմից»․ Վահե Գեւորգյան

Նոյեմբեր 04,2021 12:08

«Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի կարեւորագույն դրույթներից է ՀՀ պատմության համար աննախադեպ մի բան՝ մենք հռչակեցինք խաղաղության կերտման դարաշրջան, որի գործիքակազմի մի հսկա մաս գտնվում է ԱԳՆ-ի ձեռքում։ Ձեր մոտ այդ հայեցակարգի փոփոխությունը կա՞։ Մենք հռչակել ենք, որ տարածաշրջանում կերտում ենք խաղաղություն։ Այդ հարցը հասցրե՞լ եք մարսել՝ հաշվի առնելով, որ ԱԳՆ-ում ղեկավար կազմի փոփոխություններ եղան»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր դիմելով ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանին՝ հարցադրումներ արեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Վահե Գեւորգյանը նշեց․ «Խաղաղության օրակարգը կառավարության ծրագրի մասն է, եւ պարզ է, որ այն արտացոլվում է նաեւ մեր դիվանագիտության գործունեության մեջ։ Միաժամանակ շեշտեմ, որ խաղաղությունը ենթադրում է ոչ միայն ՀՀ-ի խաղաղ մոտեցումները, այլեւ դրա որոշակի արտացոլումը նաեւ տարածաշրջանի այլ գործընկերների մոտ։ Մեր մտադրությունները խաղաղ են, փորձում ենք եղած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել, միաժամանակ՝ դիվանագիտական գործիքակազմում պետք է լինի նաեւ գործընկերներից նույն մոտեցումը պահանջելու եւ այդ մոտեցմամբ գործակցելու ձգտումը։ Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է ՀՀ ազգային շահերի հետապնդմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մեր ազգային շահը խաղաղությունն է, բայց այն ենթադրում է նաեւ խաղաղ մոտեցումներ՝ այլ գործընկերների կողմից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930