«Հարցը վաղաժամ է։ Որպեսզի խոսենք սահմանազատման վերաբերյալ բանակցությունների մասին, պետք է լինեն այդպիսիք։ Քանի չկան՝ խիստ վաղաժամ է խոսել այն մասին, թե մենք ինչ քարտեզներով ենք առաջնորդվելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-Ադրբեջան սահմանագծման-սահմանազատման բանակցություններում ՀՀ-ն ԽՍՀՄ ո՞ր ժամանակահատվածի քարտեզներով է առաջնորդվելու։
Փոխնախարարի խոսքով՝ սահմանազատման գործիքակազմի եւ քարտեզների մասին հրապարակային խոսելու ժամանակը դեռ չի եկել․ «Ներքին քննարկումներում մենք ընդհանուր մոտեցումներ ձեւավորում ենք, բայց այս պարագայում գործիքակազմի մասին խոսելը, երբ չկան բանակցություններ, վաղաժամ է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ