Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանական գործողությամբ ՀՀ-ի հարավը կտրվեց երկրից, Սյունիքի մի շարք գյուղեր մնացին շրջափակման մեջ»․ Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 11,2021 11:55 Share

«Արդեն քանի ժամ է, ինչ կառավարության անդամները եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը թույլ են տվել Սյունիքում դնել թշնամական անցակետ եւ հպարտանում են, որ թույլ են տվել։ ԱԽ քարտուղարն էլ հպարտանում է, որ Սյունիքում շրջանցող ամենալավ ճանապարհն են կառուցել։ Կապիտուլյանտ իշխանությունը միայն դա կարող է անել»,-կառավարության շենքի դիմաց այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա բնորոշմամբ՝ Սյունիքի ճանապարհին հաստատվել է թուրքական մենիշխանություն, եւ ՀՀ իշխանությունը դրանից չի ամաչում, վատ չի զգում․ «Նիկոլ Փաշինյանը չի ամաչում։ Դավաճանական գործողության արդյունքում ՀՀ-ի հարավը կտրվեց երկրից, Սյունիքի մի շարք գյուղեր մնացին շրջափակման մեջ։ Իսկ սրանք հպարտանում են, թե խաղաղություն են բերել։ Տեղեկություններ կան, որ որոշ ոստիկանների թույլ չեն տվել անցնել այդ մայրուղով։ Խաղաղության խոստումով բերում են նվաստացում»։

Պատգամավորը քաղաքացիներին դիմելով ասաց, որ քանի լռում են՝ իշխանությունը գաղտագողի համաձայնության է գալիս թուրքի հետ․ «Երեկ հերթական դավաճանական օրն էր, երբ ՏԿԵ նախարարը խոսեց շրջանցող, խղճուկ ճանապարհի մասին, եւ նույն օրը ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հարցազրույցի ժամանակ «պատահական» ասաց, թե Ադրբեջանը տեղեկացրել է մաքսակետեր դնելու մասին, իրենք էլ «պատահական» դնելու են մաքսակետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հոդվածի միայն վերնագիրն եմ կարդացել. ՍՈՒՏ Է ՀՀ հարավը ՉԻ ԿՏՐՎԵԼ Երկրից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930