Լրահոս
Օրվա լրահոսը

6 ընտրատեղամասի տվյալներով Ստեփանավանում առաջատարը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է

Նոյեմբեր 14,2021 23:52

Այսօր ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաեւ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում: Ընտրություններն անց են կացվում 13 ընտրատեղամասում, դրանցից 10-ը տեղակայված են Ստեփանավան քաղաքում, մյուս 3-ը՝ Ուրասար, Արմանիս եւ Կաթնաղբյուր բնակավայրերում:

Այս պահին հայտնի են 6 ընտրատեղամասի արդյունքները, իսկ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:

25/3 ընտրատեղամասում 1027 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 331 բնակիչ: Այստեղ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 243 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 6 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 75 քվե:

25/4 ընտրատեղամասում 1227 ընտրողից ընտրության է եկել 474-ը: Այս ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 390 քվե, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 12 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 51:

25/7 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 301, «Հայ ազգային կոնգրես»՝ 9, «Բարգավաճ Հայաստան»կուսակցություն՝ 62:

25/8 ընտրատեղամասում 1010 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 359 բնակիչ: Այս ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է՝ 247 քվե, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 12 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձայն է տվել 84 ընտրող:

25/11 ընտրատեղամասում 291 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 155 բնակիչ: Այստեղ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 144 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 9 ձայն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 2 քվե:

25/12 ընտրատեղամասում ցուցակային 274 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 161-ը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 135 քվե, «Հայ ազգային կոնգրեսին ձայն է տվել 17 ընտրող, իսկ «Բարգավաճ Հայաստան»կուսակցությանը՝ 8 ընտրող:

Հիշեցնենք, որ Ստեփանավան խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Արմեն Գրիգորյանն է։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930