Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։ «Sputnik Արմենիայի» տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։


















































 
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   