Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե այդտեղ էր պետք քաղաքական խիզախություն գալ ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային». Փաշինյանը՝ իր սխալի մասին

Նոյեմբեր 23,2021 23:59

«Մենք պետք է հասկանանք՝ Արցախի ճանաչումն ի՞նչ կտա: Ղարաբաղի հարցում մենք կարեւոր հանգամանք հաշվի չենք առնում, կամ հաշվի առնում ենք ոչ բավարար խորությամբ, որ, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը միջազգային հարց է ու այդ հարցը միայն ՀՀ-ի դիրքորոշումով հնարավոր չէ լուծել»,-այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հարցին, թե Հայաստանը ճանաչելո՞ւ է Արցախը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ դիտարկո՞ւմ է որեւէ կերպ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հարցը՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա անելու լինեին՝ պատերազմ չէր սկսվի. «Ես անընդհատ դիտարկում եմ՝ ի՞նչն եմ սխալ արել, հետահայաց երբ նայում եմ: Ես մի գաղտնիք բացեմ, ես մտադրվել էի նոյեմբերի 9-ի կապակցությամբ ուղերձով հանդես գալ եւ բացել մի շարք մանրամասներ ընդհանրապես պատերազմի հանգամանքներից, բանակցային գործընթացից: Մի հետաքրքիր փաստ, որ ինձ համար անսպասելին էր, ես սկսեցի գրել ուղերձը եւ հասա իմ հնարավոր պատմության կեսին եւ այդ ուղերձի կեսը մոտավորապես 80 էջ ստացվեց: Դա պատմության կեսն էր միայն»:

Փաշինյանը պատմեց, որ գործընկերների հետ քննարկել է ու եկել են որոշման, որ չարժե հիմա դա հրապարակել:, կարող է ՀՀ-ի եւ Արցախի շահերի առումով ձեռնտու չէ բարձրաձայնելը. «Այնտեղ շատ նրբություններ կան: Ամենադիպուկ եւ ճիշտ քննադատությունն այն է, որ ես չեմ ներկայացրել՝ Ղարաբաղի հարցի բանակցային բովանդակությունը ինչի՞ է հանգեցնում, ինչի՞ չգնալ եւ այդ հարցը չլուծել, եթե հնարավոր է լուծել: Ես չեմ ուզում նախկին շրջանների, ներկա շրջանների մասին խոսել, բայց 2017-ին պաշտոնական մակարդակով հնչեցվել է, որ Հայաստանը պատրաստ էր 7 շրջաններից դուրս գալ, բայց Ադրբեջանը ամեն անգամ նորանոր պահանջներ էր առաջ քաշում: Մենք հասկանո՞ւմ ենք սա ինչ է նշանակում: Օրինակ, Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելը մենք գնահատե՞լ ենք դա, точка невозврата-ն է դա,  այդ ժամանակ Ղարաբաղի հարցի ճակատագրական բան է տեղի ունեցել: Գուցե այդտեղ էր պետք քաղաքական խիզախություն գալ ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային»:

Նա ասաց, որ իր վրա չի վերցրել պատասխանատվությունը՝ այդ դառը ճշմարտությունը ասելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930