Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպիչների մասով դեռ դատարան ուղարկված գործեր չկան. 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով դատապարտվածներ կան. 1lurer

Դեկտեմբեր 01,2021 13:42

1lurer.com. 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով ևս 3 մեղադրյալի վերաբերյալ գործը դատարանում է։

Ալիկ Ստեփանյան, ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ – Ամբաստանյալներից երկուսին մեղսագրվում է նաև պատերազմի ժամանակ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու արարք:

Ընդհանուր գործի շրջանակում 54 մեղադրյալ կա, որոնցից 24-ի նկատմամբ 8 քրեական գործ անջատվել է և ուղարկվել դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերից 4-ով 7 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, երկուսը մեղադրվում են վարչապետի կեցավայրից կողոպուտներ կատարելու համար։

Ալիկ Ստեփանյան – Նրանց նկատմամբ դատարանի կողմից նշանակվել էր ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, պաշտպանի կողմից դատարանի դատավճռի դեմ բերվել էր Վերաքննիչ բողոք՝ խնդրելով պատիժը պայմանականորեն չկիրառել կամ նշանակել օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ: 2021 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը բավարարեց մասնակի, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվեց, մասնավորապես՝ նրանց նկատմամբ նշանակվեց օրենքով նախատեսված պատժից ավելի ցածր պատիժ՝ 2 տարի ժամկետով:

Մեկ այլ քրեական գործով զանգվածային անկարգությունների երեք մասնակցի նկատմամբ ևս դատաքննությունն ավարտվել է, դատարանի կողմից նրանց նկատմամբ նշանակվել է ազատազրկում երեք տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ երեքի նկատմամբ էլ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Ալիկ Ստեփանյան – Այս դեպքում դատարանի կողմից հաշվի են առնվել, որ ամբաստանյալներից երկուսը կին են, մեկը պատիժ նշանակելու պահին հղի վիճակում էր գտնվում, մեկի խնամքին կար անչափահաս երեխան, իսկ երրորդ ամբաստանյալն անչափահաս էր։

Իշխանության յուրացման փորձի, զանգվածային անկարգությունների կազմակերպման համար էլ մեղադրվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

Ալիկ Ստեփանյան – Այս պահին նախաքննությունը շարունակվում է, կազմակերպիչների մասով դեռ դատարան ուղարկված գործեր չկան:

 Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031