Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ դատական հեռանկար չունեցող այս գործով արդարացման վճիռ կլինի»․ Արծվիկ Մինասյանը՝ եղբոր քրգործի մասին

Հոկտեմբեր 30,2026 16:54 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նստաշրջանում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդդիմության միասնական թեկնածու Արծվիկ Մինասյանն անդրադարձավ իր եղբոր՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի (լուսանկարում) վերաբերյալ քրեական գործին։

«Ես վստահ եմ, որ դատական հեռանկար չունեցող այս գործով շուտով նաև արդարացումները կլսեք, գործը ստանալու է արդարադատության այնպիսի վճիռ, որն արդարացման վճիռ կլինի։ Եվ ես պարզ ճակատով ու բաց աչքերով իմ խոսքերի տերը կլինեմ»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ իր խորին համոզմամբ՝ ոչ Էդիկ Մինասյանը, ոչ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը բացարձակ կապ չունեն ներկայցված մեղադրանքի ծավալի հետ։ «Ես համոզված եմ, որ այս ինֆորմացիան որևէ ձևով չի ազդի եղբորս ու մյուսների բարի համբավի վրա»,- հավելեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Վարդան Այվազյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու, իսկ Էդիկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Վարդան Այվազյանը կալանավորվել է, իսկ Էդիկ Մինասյանը նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031