Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանու ընտրացուցակում ամենատարեց թեկնածուն 85 տարեկան է

Դեկտեմբեր 03,2021 23:50

Դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ: Aravot.am-ը շարունակում է ներկայացնել, թե ովքեր են ընդգրկված ընտրացուցակներում. «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Ալավերդյանը: Ցուցակում երկրորդը Վանաձորի ՄՍԾՎՏԿ տնօրեն Արմեն Այվազյանն է: Կուսակցության ավագանու ցուցակը բաղկացած է 27 հոգուց:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության 32 հոգուց բաղկացած ավագանու ընտրացուցակը գլխավորում է ՀՀ էլեկտրական ցանցեր Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանը: Ցուցակում ընդգրկված է նաեւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի լցակայանի պետ Վլադիմիր Բայադյանը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 56 հոգուց բաղկացած ավագանու թեկնածուների հիմնական մասը հենց կուսակցության անդամներ են: Ընտրացուցակի առաջին համարը Էդգար Բոջուկյանն է, ով ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ չի աշխատում: Ըստ կայքի տվյալների չեն աշխատում 56 թեկնածուներից 45-ը չեն աշխատում:

Ընտրություններին մասնակցում է նաեւ «Հայաստան» կուսակցությունը: Ընտրացուցակը գլխավորում է ոստիկանության նախկին աշխատակից Վազգեն Թորոսյանը: Թեկնածուների թվում է նաեւ Վանաձորի Ս.Թորոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի փոխտնօրեն Արշակ Թումանյանը: Կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 26 հոգուց:

10-ը քաղաքական ուժերի թվում է նաեւ «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը»: Իսկ ընտրական ցուցակի առաջին համարը Անդրանիկ Ղուկասյանն է: Ի տարբերություն մյուսների «Կոմունիստական» կուսակցության շարքերում մեծ է մեծահասակների թիվը: Թեկնածուներից ամենատարեցը 1936 թվականին ծնված Արտյոմ Անդրեասյանն է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է 34 հոգուց բաղկացած թիմով: Ընտրական ցուցակի առաջին համարը նախկին Պատգամավոր Հրանտ Այվազյանն է: Թեկնածուների մեծամասնությունը հենց կուսակցության անդամ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքին կմիանան՝ Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031