Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. Սխալ է, երբ պետական իշխանությունը տեղական իշխանությունների փոխարեն որոշում է կայացնում

Դեկտեմբեր 07,2021 23:55

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ նաև Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում անցկացված ՏԻՄ ընտրություններին։  Հիշեցնենք՝ գյուղերում ոչ ոք չի մասնակցել ընտրություններին։ Պատճառը համայնքների խոշորացումն է։

Նա նշեց, որ նման նախադեպ եղել է 2003 թվականի նախագահական ընտրություններին՝ Շիրակի մարզի Ձորակապ գյուղում։ Ձորակապցի Մուշեղ Սաղաթելյանին իշխանությունները բանտարկել էին, և գյուղացիները բոյկոտել էին ընտրությունները։

Լևոն Բարսեղյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2018 թվականին, որ քանի որ շատ են դժգոհությունները խոշորացման հետ կապված, առանց ժողովրդի համաձայնության խոշորացում չի լինելու։ 2019 և 2020 թվականներին համայնքի խոշորացում տեղի չունեցավ, իսկ 2021 թվականի ամռանը որոշվեց արագ խոշորացում կազմակերպել. «Գրեթե հաշվի չառնվեց հանրային կամքը՝ հակառակ վարչապետի տված խոստմանը։

Հանրային լսում կազմակերպվեց Ազգային ժողովում, և այնտեղ էլ կարծիքները միանշանակ չէին, և տեղական ինքնակառավարման այս շատ կարևոր միջոցառումը տեղի ունեցավ մեծապես պետական իշխանության ուզելով, քան թե տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքները ուսումնասիրելով և հատկապես բնակիչների և քաղաքացիների կարծիքը հաշվի առնելով։ Եվ այդ պատճառով Ծովագյուղն ու Սեմյոնովկան որոշեցին բողոքել՝ ասելով՝ մենք չենք մասնակցում այս ընտրություններին, մենք ինքնաբավ ենք։ Իմաստն այն էր, որ մեզ խոշորացնելու կարիք չկա,  մենք համարում ենք, որ մենք կարող ենք մեր բյուջով մեզ կառավարել, մեր խնդիրները լուծել»։

Նա համարում է, որ այդ բողոքի քայլը նշանակում է, որ երկու համայնքները որոշել էին այդպես խոշորանալ. «Պետական իշխանությունը, եթե հարգում է ժողովրդի կամքը, պարտավոր է հաշվի առնել այդ կամքը։ Ժամանակին մարդավարի չեն ուսումնասիրել։ Կացնով, հըռը կոպալ, բերեք միացնենք ձեզ բոլորին իրար հետ։ Կան լավ օրինակներ, կան վատ օրինակներ։ Ըստ այդմ էր հարկավոր առաջնորդվել, ոչ թե կաբինետում որոշենք ում հետ ինչպես կարելի է խոշորացնել»։

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝  սխալ է, երբ պետական իշխանությունը տեղական իշխանությունների փոխարեն որոշում է կայացնում. «Ավելի արդյունավետ կլիներ մարդկանց հետ նստել, զրուցել մի տարի, քննարկել, փորձագետներ բերել, որոնք կբացատրեին հասարակ մարդկանց, որ խոշորացումից համայնքները ունենալու են, այս օգուտները։ Ու մարդիկ չհասկանայի՞ն։ Անհնար բան է, որ մարդիկ չհասկանային։ Եվ ի վերջո խոշորացման ձևաչափերը մարդկանց հետ պետք է քննարկվեր։ Շատ խորը քննարկումներ էր հարկավոր ունենալ, բայց այսպես մակերեսային քշեցին, քշտեցին, գնաց»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031