Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել քրեական հետապնդումները հայրենիքի նվիրյալների նկատմամբ. «Սիսական» ջոկատ

Դեկտեմբեր 09,2021 13:23

«Սիսական» ջոկատի հայտարարությունը

«Սիսական» ջոկատի մարտիկներս խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քրեական հետապնդումներն արցախյան երեք ազատամարտերի մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ, հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ։

Գործող իշխանություններն իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. թշնամուն են հանձնվում Սյունիքի՝ կենսական նշանակություն ունեցող հատվածներ, և «Սիսական» ջոկատն իր հրամանատարի ղեկավարությամբ այդ ազգադավ քաղաքականությանը խանգարող կառույցներից մեկն է:

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, դեկտեմբերի 1-ին անհիմն կերպով կալանավորվեց։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը Ազգային Անվտանգության ծառայությունը ներկայացրել էր դեռևս մեկ տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերին, սակայն մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ զենքի և ռազմամթերքի հետ Աշոտ Մինասյանի կապը չհաստատվելու հիմքով:

Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը դիրքորոշում էր հայտնել, որ տեղի ունեցածն իրեն մեկուսացնելու նպատակ է հետապնդում՝ պայմանավորված Սյունիքում տեղի ունեցող գործընթացներով: Ըստ Մինասյանի՝ առաջին փուլով Սյունիքի համայնքապետերին էին մեկուսացնում, իսկ երկրորդ փուլով՝ արդեն այլ ակտիվ անձանց:

Մեկ անգամ ևս դատապարտո՛ւմ ենք և կոչ անում ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների նկատմամբ:

«ՍԻՍԱԿԱՆ» ՋՈԿԱՏԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ

Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031