Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեջ մեղադրվողին, քրեական հեղինակությանը ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2026 10:37 Share

Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, որը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` զենք-զինամթերք պահելու արհեստական մեղադրանքով, վաղաժամկետ-պայմանական ազատ չի արձակվի։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը հայտնի է նրանով, որ ազատ է արձակել սպանության մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին՝ Ալիկ Բանդուրյանին, եւ այլն, այս տարվա հուլիսին մերժել է Մինասյանի վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման վերաբերյալ միջնորդությունը։

Մենք զրուցել ենք Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ։ Նա դատավորի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ «Եթե դատական ակտի պատճառաբանության վերլուծություն անենք, այդտեղ ընդհանրապես պատճառաբանություն չկա, որովհետեւ բացասական կողմ չկա։ Դատարանն ազատ արձակումը մերժել է բացառապես այն հիմնավորմամբ, որ Աշոտ Մինասյանը մեղքը չի ընդունում։ Աշոտ Մինասյանը դատական նիստերի ժամանակ հայտարարեց, որ գիտակցում է՝ ապրում է Հայաստանում, կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, իր մեղքն ընդունել-չընդունելը որեւէ նշանակություն չունի, պետության կողմից նշանակված պատիժը կրում է, որը դատավճռով է նշանակված։ Մենք էլ սոցիալ-հոգեբանական էքսկուրս կատարեցինք, թե ինչու է այդ մեղքն ընդունելը դատարանների կողմից հաշվի առնվում․ մեր գնահատմամբ՝ դա քրեական ենթամշակույթին տուրք տալու դատարանի մղումն է։ Ի՞նչ իմաստով եմ ասում․ բոլորիս քաջ հայտնի է, որ Սովետական Միությունում, այդ ենթամշակույթի շրջանակում, կար հասկացողություն՝ «ատկազ»-ով դատվելու, այսինքն՝ մեղքը չընդունելու: Ու Սովետական Միությունն այդ հանգամանքը կարեւորել է նրանով, որ այդ «մեղքը չընդունելու» տարբերակներ անձանց մոտ չլինեն։

Հիմա մենք լրիվ ուրիշ հասարակությունում ենք ապրում, լրիվ ուրիշ իրավիճակ է, բայց դատարանի կողմից մեղքը չընդունելը դիտվել է «ազատ չարձակելու» պայման, մնացած առումներով Աշոտ Մինասյանը, իմ գնահատմամբ, ենթակա էր ազատ արձակման»։

Անդրադառնալով օրեր առաջ Սրբուհի Գալյանի արած հայտարարությանը, թե այս տարի անազատության մեջ գտնվող 117 անձի նկատմամբ «պայմանական-վաղաժամկետ» է կիրառվել, փաստաբանն ասաց․ «Ես չեմ բացառում, որ այդքան մարդու նկատմամբ պատժի մեղմացում, ազատ արձակում եղել է, բայց վստահեցնում եմ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով օրենքները մի կողմ են դրվում, ամբողջ պետական ապարատը գործում է՝ բացառապես դրված նպատակն ի կատար ածվելու համար»:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930